2140 դիտում
15:48 15-12-2017
Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել բարեխիղճ տնտեսվարողներին
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգումը և կանաչապատումը լավագույնս իրականացնելու համար տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող 82 կազմակերպություն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:
Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, շնորհավորելով տնտեսավարողներին, շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի նկատմամբ սրտացավ և հոգատար վերաբերմունքի համար:
«Արդեն ավանդական դարձած այս միջոցառման հիմնական նպատակը Երևանն ավելի բարեկարգ դարձնելն է: Գործընթաց, որին անմիջական մասնակցություն պետք է ունենան քաղաքի բնակիչները և մասնավորապես տնտեսվարողներն ու տարբեր կառույցներ, որոնք ոչ միայն մշտապես պատշաճ կերպով կատարում են ավագանու որոշման պահանջները, այլև օրինակ են մյուսների համար»,- ընդգծել է Արայիկ Քոթանջյանը:
Տնտեսվարողներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով վերաբերմունքի և գնահատականի համար, նկատել են, որ քաղաքապետի կողմից նման ուշադրությունը հաճելի և պարտավորեցնող անակնկալ էր:
Նմանատիպ նյութեր
6997 դիտում
22:34 15-09-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել մարզական մրցույթներում հաղթող Երևանի թիմերի անդամներին
2659 դիտում
16:11 05-02-2014
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար անձնակազմի հետ և շնորհակալագրեր հանձնել