21455 դիտում
10:09 09-02-2018
Լոլիկն ու վարունգը կրկին թանկացել են, իսկ տավարի միսը ռեկորդ է գրանցել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջին սպառման ապրանքների գները Հայաստանում շարունակում են տատանվել: «Հայկական ժամանակը» հերթական դիտարկումն է իրականացրել Երևանի փոքր կենտրոնի սուպերմարկետներում:
Ամենաարագ թանկացած ապրանքը կարագն է: Հոկտեմբերին մեկ կգ «Նորզելանդական» տեսակի կարագն արժեր 3940 դրամ, այսօր՝ 4400 դրամ:
Եթե կարագի գինը չի նվազում, ապա հավի մսի դեպքում՝ հակառակ գործընթացն է: Ամբողջական հավի մեկ կգ-ն արժե 1200-1300 դրամ, մինչդեռ հոկտեմբերին այն սկսվում էր 1560 դրամից:
Տավարի փափուկ միսը հասել է ռեկորդային ցուցանիշին: Մեկ կգ փափուկ միսը երեկ վաճառվում էր 4100 դրամով: Երեք ամսում այն թանկացել է 450 դրամով:
Կարտոֆիլի հարցում աղքատներին ոչնչով չենք կարող ուրախացնել, գինը կայուն պահպանվում է՝ 250 դրամ: 10 դրամով էժանացել է ձուն, բայց կտրուկ թանկացել են լոլիկն ու վարունգը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11130 դիտում
10:14 16-09-2017
Տավարի միսը թանկացել է. ՀՀ-ից մեծ քանակությամբ կենդանիներ են արտահանվել Քաթար և Իրաք. «Հայկական ժամանակ»
64871 դիտում
14:51 12-02-2018
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Գյուղացին իր վարունգը գողացողին հուշում է, թե գողանալուց հետո ինչ անի վարունգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25318 դիտում
09:44 23-09-2017
Տավարի միսը գարնանը կթանկանա՝ մինչև 5000 դրամ. «Ժամանակ»