Փրկարարները Երևան, Իջևան և Աբովյան քաղաքներում 12 փակ դուռ են բացել
Դեկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: