Կողոպտել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի բնակարանը
Այս գիշեր անհայտ հանցագործները կողոպտել են ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի բնակարանը:
Շենքի յոթերորդ հարկում բնակարանից հափշտակել են Rolex ժամացույց (7 հազար եվրո), ապարանջան և մարզչի կնոջը պատկանող երկու Chanel պայուսակ: Ընդհանուր վնասը գնահատվում է 20 հազ. եվրո:
Բացի այդ, կողոպտիչները տարել են փաստաթղթեր, որոնց վերաբերվել են փարիզյան ակումբում Էմերիի աշխատավարձերին, պարգևավճարներին և ակումբի տրանսֆերային ծրագրերին: Կորել են նաև Նեյմարի մարզաշապիկները:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ուսումնասիրում է տեսագրությունները: Էմերին երեկ երեկոյան Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության ՊՍԺ-«Ստրասբուրգ» հանդիպմանն (4:2) է եղել: