Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի բակում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 հերթապահ խումբը ԵՊՀ-ի բակից «փակ գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Սմբատյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Ումրշատյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում ԵՊՀ-ի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Սմբատյանի և Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 19-ամյա Հակոբ Կիրակոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս մի քանի անգամ հարվածել է Գ. Սմբատյանի գխին։
Արդեն երեկոյան ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Հ. Կիրակոսյանը ներկայացել է Ոստիկանության Մարաշի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել հետաքննիչի մոտ և բաց է թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սմբատյանը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց։
Գ. Սմբատյանն ու Հ. Կիրակոսյանը սովորում են Երևանի պետական համալսարանում, Գոռը՝ 1-ին կուրսում, Հակոբը՝ 2-րդ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Երևանի պետական համալսարանի բակում ուսանողների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
2017.12.14 12:20


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
