2276 դիտում
14:31 13-12-2017
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 12-ին Աթենքում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հունաստանի հայկական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Աթենք իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-հունական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի հանգուցալուծման գործըթանցի վերջին զարգացումներին։
Էդվարդ Նալբանդյանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրեց միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։
Նախարար Նալբանդյանն անդրադրաձավ Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքներին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2244 դիտում
19:00 21-12-2017
Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
465 դիտում
17:21 25-10-2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ
1087 դիտում
22:57 13-10-2023
Իրանի արտգործնախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
715 դիտում
19:31 18-05-2024
Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին
550 դիտում
18:52 18-05-2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը
541 դիտում
18:27 18-05-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ոլորտային նախարարներին