211652_close_icon
views-count3987 դիտում article-date 12:11 13-12-2017

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերը ավտոսեփականատերերն առցանց կարող են կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։ «Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից: Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար: Ապահովագրավճարի անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կնքելու համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի [url=http://www.appa.am/]www.appa.am[/url] պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, [url=https://aswa.am/]www.aswa.am[/url] կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք: ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների գործընթացի հակիրճ նկարագրությունը կարող եք դիտել նաև հետևյալ [url=https://www.youtube.com/watch?v=_EswcEOV3l4&feature=youtu.be]հղումով [/url]տեղադրված տեսահոլովակի միջոցով»,-ասված է բյուրոյի հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր