Ուկրաինան մտադիր է դադարեցնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է, որ Կիևում մտադիր են քննարկել ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցնելու հարցը։ Այդ մասին հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Կարծում եմ, որ 2018 թվականին մենք վերջնական որոշման մասին կհայտնենք»,-ասել է նախարարը։
Նա նշել է, որ Ուկրաինայում ուղևորատար գնացքներից միայն մեկն է ռուսական, որն աշխատում է «Քիշնև-Մոսկվա» երթուղով, և մի քանիսը՝ ուկրաինական, որոնք իրականացնում են դեպի Մոսկվա երթուղին։