211652_close_icon
views-count3016 դիտում article-date 13:37 25-05-2017

Ուկրաինան կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը

Ուկրաինան ցանկանում է հուլիսի 1-ից դադարեցնել Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր ուկրաինական կառավարության աղբյուրին։ Վերջինի տվյալներով՝ պատճառը հիմնականում Դոնեցկից Ռուսաստան ուղևորափոխադրումներ չիրականացնելու ցանկությունն է, քանի որ, ինչպես նշել է աղբյուրը, «այն խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։ Ուկրաինայի պետական երկաթուղային հաղորդակցության վարչությունում չեն հաստատել նշված տեղեկությունը՝ նշելով, որ դեռևս վերջնական որոշում կայացված չէ։ Իսկ ռուսական կողմը հայտարարել է, որ Կիևից նման հայց չի ստացել։