28095 դիտում
15:19 12-12-2017
Հայաստանում հրատարակվել է թուրք գրողի թարգմանական բացառիկ մեթոդով թարգմանված գիրքը, 7 թարգմանիչ է աշխատել այդ գրքի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում առաջին անգամ կիրառվել է Ջուդայի մեթոդով գեղարվեստական ստեղծագործության թարգմանության փորձ: Խոսքը թուրք գրող Բուրգյուլ Օղուզի «Հահ» վեպի մասին է, որը Հայաստանում թարգմանել է միանգամից 7 հոգի:
«Աշխատել ենք էսպես՝ գիրքը բաժանվել է 7 թարգմանչի միջեւ, յուրաքանչյուրին ինչ-ինչ հատված է ընկել, աշխատել ենք թարգմանված կտորների վրա»,-ասում է գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանը:
Նա տեղեկացնում է, որ գիրքը պատահական գործ չէ, այն թարգմանվել է եվրոպական մի քանի լեզվով եւ 2014-ին ստացել է Եվրոմիության մրցանակը: Գրող Առաքել Սեմիրջյանը գրքի առաջին ընթերցողներից է:
Նա ասում է, որ այս թարգմանությունը կօգնի, որպեսզի ապամիֆականացվեն Թուրքիայի մասին հայ մարդու պատկերացումները:
«Բուրգյուլ Օղուզը վեպում ոչ միայն ինքն իրեն է ներկայացրել, այլեւ իրենց աշուղական երկերն ու համաշխարհային գրականությունը: Ես շատ կուզենայի, որ Ջուդայի մեթոդը կիրառվեր նաեւ Թուրքիայում հայաստանցի որեւէ գրողի գործը թարգմանելիս»:
Գիրքը հրատարակած «Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ոչ միայն գրականության, այլեւ արվեստի մյուս ճյուղերով պետք է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Մշակույթը ճանապարհ է առեւտրի համար, մշակույթը ճանապարհ է մարդկային հարաբերությունների համար, մշակույթը ճանապարհ է քաղաքականության համար: Քանի դեռ մեր ղեկավարները չեն կարողանում էս պատուհանը դուռ սարքեն, եկեք մենք անենք, օգնենք Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարությանը, որպեսզի էդ սահմանները բացեն»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Ի դեպ, դեկտեմբերի 16-ին Բուրգյուլ Օղուզն անձամբ ներկա կլինի «Նավավարում» իր գրքի շնորհանդես քննարկմանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1394 դիտում
13:02 07-05-2015
Թուրքիայում առաջին անգամ հրատարակվել է հայերենով թարգմանված Ղուրան
2447 դիտում
16:29 15-06-2016
Հռոմի Պապի Հայաստան այցելության նախօրեին հրատարակվել է «Հռոմի հայ ուխտավորը» գիրքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ