13071 դիտում
10:59 12-12-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի հրամանագիրը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր՝ ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` ո ր ո շ ու մ ե մ.
1. 2017 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
2. 2017 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
10:47 09-12-2015
ՀՀ նախագահը ԶՈՒ պահեստազորի 1-ին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել
2005 դիտում
11:52 17-10-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը
40531 դիտում
20:41 05-12-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկության հրամանագիրը
Այս բաժնից
577 դիտում
21:52 20-05-2024
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
580 դիտում
21:38 20-05-2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ