Պուտինը ժամանել է Սիրիա, այնտեղից էլ մեկնել Եգիպտոս
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Սիրիայի «Խմեյմին» ավիաբազա, որտեղ տեղակայված է ռուսական զորքը, հաղորդում է Ria Novosti-ն։
Սիրիայից նա մեկնել է Եգիպտոս, որտեղ այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթեհ աս-Սիսիի հետ հանդիպում է անցկացնելու։
Քննարկվելու են ռուս-եգիպտական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Եգիպտոսից ՌԴ նախագահը մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու այդ երկրի նախագահ Էրդողանի հետ։ Այնտեղ նույնպես քննարկվելու են միջազգային առանցքային հարցեր։