Սանկտ Պետերբուրգից Եգիպտոս է մեկնել 3 օդանավ, որոնք ռուս զբոսաշրջիկներին կտեղափոխեն հայրենիք
Սանկտ Պետերբուրգից այսօր առավոտյան 3 օդանավ է թռել Եգիպտոս, որտեղից Ռուսաստան պետք է տեղափոխեն Եգիպտոսում գտնվող ՌԴ քաղաքացիներին, հաղորդում է Interfax-ը:
ՌԴ Զբոսաշրջության զարգացման հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Նանա Գվիչիայի խոսքով՝ միջոցառումները պայմանավորված են Ռուսաստան-Եգիպտոս չվերթները ժամանակավորապես դադարեցնելու ռուսական իշխանությունների որոշման հետ, մինչև կավարտվի Սինայի թերակղզում A321 օդանավի կործանման հետաքննությունը:
Նշված 3 օդանավերից մեկը Եգիպտոսից վերադառնալիս փոխել է ուղղությունը և թռել դեպի Անթալիա, քանի որ զբոսաշրջիկները ցանկացել են շարունակել հանգիստը Անթալիայում: