Վլադիմիր Պուտինը ժամանել է Սիրիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Օդանավակայանի Ռուսաստանի ղեկավարը մեկնել է Սիրիայում ռուսական զինված ուժերի հրամանատարական հավաքակայան, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Երկկողմ բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է, որ լուրջ քայլեր են իրականացվել սիրիական պետականության և տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ:
Իր հերթին Ասադը երախտագիտություն է հայտնել Մոսվային՝ ահաբեկչության դեմ պայքարում և երկրում խաղաղ կյանքի վերականգման գործընթացքում ցուցաբերած օժանդակոթյան համար: