ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում վերականգնվել է ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացը
Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում տեղակայված ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը կրկին մուտքի ոչ միգրացիոն վիզաներ կտրամադրի ՌԴ քաղաքացիներին։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ առայժմ հերթեր չկան գոյացած հյուպատոսության շենքի առաջ, և իրավիճակը հագիստ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում գործող հյուպատոսությունները դեկտեմբերի 11-ից կվերսկսեն ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։
ՌԴ Դաշնային խորհրդում ամերիկյան իշխանությունների այդ որոշումն անվանել են «ԱՄՆ-ի քաղաքական կամք»։