Սերգեյ Լավրովն արձագանքել է ՌԴ-ում ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացը դադարեցնելու որոշմանը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստացել է ի պատասխան Վաշինգտոնի [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075260/]քայլերի[/url]՝ չբարդացնել ԱՄՆ-ի քաղաքացիներին ՌԴ վիզաների տրամադրման գործընթացը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Լավրովը հայտարարել է Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Պատասխան գործողությունների հաշվով, ինչպես ես արդեն ասացի, անհրաժեշտ է մանրակրկիտ ձևով ուսումնասիրել որոշումը, որը կայացրել են ամերիկացիները։ Այսինքն, եթե ինչ-որ մեկը հույս ունի, որ այս պարագայում հիմար արարքը վարակիչ կլինի, ապա սխալվում է»,-ասել է Լավրովը։
Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնի որոշումն ուղղված է նրան, որպեսզի առաջ քաշի ռուսների դժգոհությունը երկրի ղեկավարությունից։
Նա հավելել է, որ այդպիսի տրամաբանությունը հայտնի է նրանց, ովքեր կազմակերպում են գունավոր հեղափոխություններ։
«Եվ այդ մղումը ակնհայտորեն Օբամայի ադմինիստրացիայից է սերում»,-ասել է նա։