ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի ողջ տարածքում վիզաների տրամադրման գործընթացը
Միացյալ Նահանգները կդադարեցնի Ռուսաստանի ողջ տարածքում ԱՄՆ վիզաների տրամադրումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ԱՄն դեսպանատունը։
«Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվի կրճատման միջոցառումների հետ կապված՝ 2017 թվականի օգոստոսի 23-ից սկսած՝ Ռուսաստանի ողջ տարածքում ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը կդադարեցվի»,-ասված է հաղորդագրոթյան մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից գործընթացը կվերականգնվի Մոսկվայում, այլ վայրերում այն դադարեցվելու է անորոշ ժամանակով։ Չեղյալ են հայտարարվեու նաև նախապես ձեռք բերված հարցազրույցների մասին պայմանավորվածությունները։