211652_close_icon
views-count4994 դիտում article-date 21:20 30-10-2016

Լուսնային խաբկանքի ապացույցներ․ հետաքրքիր փաստեր

Տարածված շփոթություն է, որ հորիզոնի մոտ Լուսնի մեծ չափերը պայմանավորված են Երկրագնդի մթնոլորտով և Լուսնի ձգողականությամբ։ Իրականում աստղագիտական ռեֆրակցիան, ընդհակառակը, ավելի է փոքրացնում տեսանելի չափը և չի ազդում հորիզոնական չափերի վրա։ Արդյունքում այն կրճատված տեսք է ստանում։ Կա նաև այլ գործոն, ինչի պատճառով Լուսնի անկյունային չափը շատ ավելի փոքր է, քան երբ այն զենիթում է։ Զենիթից դեպի հորիզոն Լուսնի տեղափոխությամբ նրանից հեռավորությունը աճում է երկրի շառավղի չափով, և նրա տեսանելի չափը փոքրանում է 1,7 %-ով։ Բացի այդ, Լուսնի անկյունային չափը հեշտորեն փոխվում է՝ կախված ուղեծրում նրա դիրքից։ Իր ուղեծրի ամենամոտ կետում Լուսնի չափը 33,5 անկյունային վայրկյան է, իսկ ամենահեռու կետում՝ 12%-ով քիչ՝ 29,43 անկյունային վայրկյան: Այս փոփոխությունները կապված չեն Լուսնի չափերի թվացյալ փոփոխությունների հետ։ Էֆեկտի խաբկանք լինելը ցույց տալու ամենասովորական եղանակը ձեռքի ինչ-որ ոչ մեծ իր ձգած պահելն է՝ մեկ աչքը փակելով։ Համեմատելով հորիզոնում և զենիթում գտնվող լուսինների չափերը՝ կարելի է տեսնել, որ չափը չի փոփոխվում։ Կարելի է նաև թղթից ձող պատրաստել և դրանով նայել լուսնին՝ առանց շրջակայքի օբյեկտների, և խաբկանքը կանհետանա։

Նմանատիպ նյութեր