Ռոմերոն ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել թիմը:
30-ամյա արգենտինացին մտահոգված է, որ խաղային ժամանակի բացակայության պատճառով կարող է զրկվել Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ-2018 մեկնելու հնարավորությունից:
Ռոմերոն իր ներկայացուցիչներին արդեն հայտնել է, որ համաձայն է մեկ այլ թիմում խաղալ մշտական հիմունքով: Այս մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ընդամենը 4 խաղ է անցկացրել, իսկ ԱՊԼ-ում՝ ոչ մի խաղ:
Սակայն սպասվում է, որ Ժոզե Մոուրինյոն դեմ կլինի իր պահեստային դարպասապահի տրանսֆերին: