Ջակարտայում բազմահազարանոց բողոքի ցույց է տեղի ունեցել ընդդեմ Թրամփի որոշման
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում՝ ԱՄն դեսպանատան դիմաց, շուրջ 6000 մարդ է հավաքվել՝ իրենց դժգոհությունը հայտնելու Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ։ Այդ մասին հաղորդում է Straits Times-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Նշվում է, որ ակցիան ղեկավարում են Ինդոնեզիայի «Բարգավաճման ու արդարության կուսակցություններ» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները;։
«Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ համաձայն չենք և դեմ ենք հանդես գալիս Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը՝ հաշվի առնելով, որ աշխարհում մարդկանց մեծ մասը նույնպես համաձայն չէ այդ որոշմանը»,-հայտարարել են կուսակցությունների անդամները։