Իրաքի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի դեմ պատերազմի ավարտի մասին
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Մեր զինված ուժերը լիովին վերահսկում են Իրաքի-Սիրիայի սահմանը, և ես հայտարարում եմ, որ ԻՊ-ի դեմ պատերազմը ավարտվել է»,- ասել է ալ Աբադին դեկտեմբերի 9-ին Բաղդադում մամուլի ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդները հայտնել են, որ ԻՊ-ը շարունակում է վերահսկել Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքի 8 տոկոսը: