Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: