London Chess Classic սուպերմրցաշար. Սո-Արոնյան. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկում է London Chess Classic գերմրցաշարի 6-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ամերիկացի Ուեսլի Սոուի հետ:
5-րդ տուրից հետո Ֆաբիանո Կարուանան 3.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը:
8 շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին և Մայքլ Ադամսը 2.5-ական միավորով կիսում են 2-8-րդ հորիզոնականները, իսկ Վիշվանաթան Անանդը և Սերգեյ Կարյակինը 2-ական միավորով եզրափակում են աղյուսակը:
Սո-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.



