Դավիդ Դե Խեա. Դա դեռ հարց է, կկարողանա՞ «Սիթին» մեզ կանգնեցնել
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան անդրադարձել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Երբ հարցնում եք, թե արդյո՞ք «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա կանգնեցնել «Սիթիին», ուզում եմ պատասխան հարցը տալ. իսկ «Սիթին» կարո՞ղ է կանգնեցնել «Յունայթեդին»:
Մենք խաղում ենք տանը, մեր երկրպագուների առջև: Սա դերբի է, մենք վստահ ենք մեր ուժերին: Մենք զգում ենք մեր ուժը և պատրաստ ենք հաղթել:
Թիմը գտնվում է հիանալի մարզավիճակում, մենք հաղթել ենք արտագնա երկու ծանր խաղերում: Մենք վստահ ենք մեր ուժերին և գիտենք, թե ինչպես խաղալ կարևոր խաղերում: Մենք ցանկանում ենք հաղթել», ասել է Դե Խեան:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին: