Դավիդ Դե Խեա. Մենք այն թիմն ենք, որ պետք է տիտղոսներ նվաճենք
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան նշել է, որ նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ թիմը այս մրցաշրջանում տիտղոսների է ձգտելու:
«Մենք իսկապես ուժեղ խաղացողներ ենք ձեռք բերել: Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և ցանկանում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար: Կարծում եմ, մեր մոտ նոր դարաշրջան է սկսվում. ակումբը շատ ուժեղ է:
Մոուրինյոն ուժեղ բնավորության տեր մարդ է, նա հաղթող է, աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
Իբրահիմովիչը թոփ-խաղացող է և թոփ-հարձակվող: Նա կործանիչ է և հուսով եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նա իր լավագույն խաղը կցուցադրի», ասել է Դե Խեան: