211652_close_icon
views-count4935 դիտում article-date 13:47 02-08-2016

Դավիդ Դե Խեա. Այնպիսի տպավորություն է, որ Իբրահիմովիչն ու Մխիթարյանը վաղուց են խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»

Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մեկնաբանել է թիմի համալրումը մրցաշրջանից առաջ: «Հրաշալի է, որ Զլաթանը մեր հետ է, մարզվում է թիմի հետ: Երևում է, որ դա թոփ մակարդակի խաղացող է. հզոր, ատլետիկ, բարձր վարպետության տիրապետող: Կարծում եմ, նա շատ արագ կհարմարվի: Այնպիսի տպավորություն է, որ նա, ինչպես և Մխիթարյանը, արդեն երկար տարիների հանդես են գալիս մեր մոտ: Նրանք շատ լավ են խաղում ու մարզվում, մենք իսկապես հիանալի ֆուտբոլիստներ ենք ձեռք բերել: Նրանք էներգիայի լրացուցիչ լիցք են հաղորդում, մենք միասին մարզվում ենք և ձգտում հնարավորինս արագ լավ մարզավիճակ ձեռք բերել, քանի որ «Լեսթերի» հետ Սուպերգավաթի հանդիպումն արդեն սարերի ետևում չէ», ասել է Դե Խեան:

Նմանատիպ նյութեր