211652_close_icon
views-count76721 դիտում article-date 16:48 08-12-2017

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ ապացուցեցին՝ «Չբացահայտվող հանցագործություններ չկան». հայտնաբերվել է Աբովյան քաղաքի բնակարաները թալանած «անհասանելի Ջինը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության /վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյան/, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյան/, Աբովյանի քննչական բաժնի /բաժնի պետ Հրաչ Ղազարյան/ և Ոստիկանության Կոտայքի բաժնի /բաժնի պետ Արսեն Արզումանյան/ գլխավորությամբ բացահայտվել է Աբովյան քաղաքում 13-ից ավելի բնակարանային գողության դեպքեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին ամիսներին Աբովյան քաղաքում հաճախակիացել էին առաջին հարկում բնակվողների բնակարանների գողության դեպքերը; Անհայտ անձը եվրոպատուհանների հեշտ բացելու շնորհիվ մտնում էր տուն և այնտեղից հափշտակում ոսկյա, արծաթյա իրեր, գումար, հագուստներ և այլ պարագաներ: Աբովյանցիները թերահավատ էին, թե հանցագործությունները կբացահայտվեն, ու մինչ հարևաններով քննարկում էին տեղի ունեցած հերթական գողության դեպքը, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերեցին աբովյանցիների համար «անհասանելի Ջինին»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Գևորգ Բարխուդարյանն է, ով ոստիկանների, քննիչների ու ընթերականների ներկայությամբ ոչ միայն մատնացույց է անում այն բնակարնները, որտեղից կատարել է գողություններ, այլև հանգիստ պատմում է՝ երբ և ինչպես է թալանել հերթական տունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի քննիչների, ոստիկանների կողմից բացահայտված բնակարանների գողությունների այս շղթան, կարծես թե, վերջապես կսթափեցնի մյուս բնակարանագողերին, որ թե՝ «ում օրն է 40 օր» և սա ոստիկանների, քննիչների պրոֆեսիոնալ համատեղ գործողությունների արդյունքում է, որ հայտնաբերվել է նաև մեծ թվով գողացված ապրանքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերի հատկանիշով: Կասկածյալ Գ. Բարխուդարյանը Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Կոտայքի մարզյաին քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարականով Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են իրենց գործի գիտակներ՝ ավագ քննիչներ Էդգար Բալոյանը, Վիգեն Մարգարյանը, քննիչներ Գրիգոր Դալլաքյանն ու Հուսիկ Կարապետյանը: Խմբում ներգրավված են նաև Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Կարապետյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր