211652_close_icon
views-count39523 դիտում article-date 14:25 26-04-2017

Նոր Նորքի ոստիկաններն ու Կոտայքի մարզի քննիչները օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերել են հաշմանդամ կնոջը թալանած 47-ամյա կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանոթյան Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ իրականացնելու արդյունքում ապրիլի 24-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Սիմոն Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի Հասմիկ Սաֆարյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հ. Հարությունյանը նախկինում դատապարտված է եղել և Հրազդանի քննչական բաժնի քննիչի միջնորդությամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում է կայացրել։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/13/39479/]հայտնել [/url]էինք, որ Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի բնակչուհի, 56-ամյա Հասմիկ Սաֆարյանը մինչև դեռ շոկի մեջ էր 2014 թվականի դեկտեմբերի 30-ին իր նկատմամբ կատարված ավազակային հարձակումից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բազմաթիվ վիրահատություններ տարած հաշմանդամ կինն ասել էր. «Իմ միակ հույսը Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն է: Եթե ավազակային հարձակումը կատարողներից ինձ փրկեց իմ աղոթքը, ապա վստահ եմ ու հավատում եմ, որ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, հանձինս Հրազդանի ոստիկանության, կգտնեն հանցագործներին, ովքեր անգամ տարել էին իմ դեղորայքը: Տանը անգամ վախենում եմ անկողին մտնեմ: Հենց ձեն եմ լսում, ինձ թվում է, թե հեսա նորից գալու են ու ինձ տանեն, խոշտանգումների ենթարկեն: Վախից չգիտեմ՝ ինչ անեմ: Անգամ թշնամուս չեմ ցանկանա, որ ունենան ապրումները, որ մինչև այսօր ես ունեմ: Նորից եմ ասում, որ միակ հույսս Վլադիմիր Գասպարյանն է»: [b]Հաշմանդամ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված 47-ամյա Սիմոն Հարությունյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0850140001493202769237163.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր