211652_close_icon
views-count62059 դիտում article-date 22:47 07-12-2017

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակի դեմ հրշեջների հետ պայքարում էին գյուղացիներն ու գյուղապետը, Կոտայքի մարզպետը խոստացել է սատար կանգնել տուժած ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք գյուղում տուն է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել թիվ 5, այնուհետև թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 2-ական մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջների ժամանումը, գյուղացիները, հիմնականում՝ երիտասարդ տղաներն ու ավագ սերնդի տղամարդիկ, պայքարում էին կրակի տարածման դեմ։ Իսկ հետո արդեն հրշեջ-փրկարարներին էին օգնում։ Լրացուցիչ դեպքի վայր է ժամանել նաև թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Գյուղացիների հետ հրդեհաշիջմանը մասնակցում էր նաև անձամբ Կոտայք գյուղի գյուղապետը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրվել է բնակչի տան տանիքը, անասնագոմը, անասնագոմում կուտակած անասնակերը և հավերն էլ, ըստ նախնական տեղեկությունների, ծխախեղդ են եղել։ Կատարվածի մասին տեղեկացել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ ինքն արդեն խոսել է գյուղապետի հետ և առավոտյան իր հանձնարարականով պատկան մարմինները կայցելեն գյուղ և տեղում ծանոթանալով կրած վնասների չափին՝ իր կողմից օգնության ձեռք կմեկնվի տուժածներին։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր