3040 դիտում
21:46 07-12-2017
Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը
Հավանություն է տրվել նաև կառավարության մեկ այլ օրենսդրական նախաձեռնությանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Օրինագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը՝ կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլերում պատշաճ վերահսկողությունը:
Օրենքների նախագծերով առաջարկվում է, մասնավորապես՝ սահմանել անասնաբուժության բնագավառում համայնքի ղեկավարի կամ քաղաքապետի սեփական կամ պարտադիր լիազորությունները: Արդյունքում համայնքի ղեկավարը ստանձնում է իր աշխատակազմում հաստիքային անասնաբույժների միջոցով համայնքի տարածքում անասնագլխաքանակի անասնաբուժական սպասարկման լիազորություն:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
14:06 21-04-2021
Շիրակի մարզում կայացել է հանդիպում՝ տեղի անասնաբույժների հետ, քննարկվել են անասնաբուժներին հետաքրքրող հարցեր
864 դիտում
20:12 22-05-2014
ԵԺԿ-ն կօգնի ՕԵԿ քաղաքական դպրոցի ձևավորմանը
Այս բաժնից
1057 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
898 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը