211652_close_icon
views-count7146 դիտում article-date 20:48 07-12-2017

Բակո Սահակյանը կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված կրթական մի շարք ծրագրերի իրականացմանը: Աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախանշված ծրագրերի հաջող իրականացման համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք օրենսդիր եւ գործադիր թեւերի միջեւ, ինչպես նաեւ սերտ համագործակցություն Մայր Հայաստանի եւ սփյուռքի հետ:

Նմանատիպ նյութեր