4029 դիտում
16:49 07-12-2017
Միացյալ Նահանգները Արցախի հարցում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին. Թիլերսոն
Միացյալ Նահանգները Արցախի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել է Թիլերսոնը:
Նա ընդգծել է ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Արցախում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում:
Նշենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստն անցկացվում է Վիեննայում: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նմանատիպ նյութեր
6289 դիտում
09:01 23-03-2022
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. ԱՄՆ դեսպանատան արձագանքը․ «Ժողովուրդ»
3089 դիտում
15:17 06-04-2022
Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին․ Բլինքեն
2560 դիտում
22:38 24-01-2019
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու Փաշինյանի ջանքերին. Ջոն Բոլթոն
Այս բաժնից
2224 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2017 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
2023 դիտում
08:52 14-01-2025
Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»