211652_close_icon
views-count4425 դիտում article-date 19:50 06-12-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ–2017» ամենամյա միջոցառմանը։ «Տրանսպորտային շաբաթ–2017»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությունը նախապատրաստող փորձագետների նիստը: Դրան կհաջորդի դեկտեմբերի 7-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությունը։ «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում նախատեսվում են «Ռուսաստանի տրանսպորտ. բնության հետ ներդաշնակ», «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» թեմաներով լիագումար նիստեր։ Տեղի կունենան նաև ոլորտային համագումարներ «Տրանսպորտային անվտանգության ապահովման արդիական հարցերը», «Գնագոյացման համակարգի կատարելագործումը ճանապարհային բնագավառում. դրանց լուծման ուղիները» թեմաների շուրջ, նաև՝ կլոր սեղան-քննարկումներ՝ «ԳԼՈՆԱՍՍ ԲԸ-ի գործընկերային քաղաքականություն», «ԳԼՈՆԱՍՍ ԲԸ-ի նոր տեխնոլոգիաները և նորարարական լուծումները», «Թվային ապագա տրանսպորտային բնագավառում», «Ճանապարհային ենթակառուցվածքի նոր մեխանիզմերը և ֆինանսավորման տեխնոլոգիաները. ներուժը, միտումները, հեռանկարները» թեմաներով: Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ՌԴ տրանսպորտի նախարարի, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների, «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ղեկավարության հետ։

Նմանատիպ նյութեր