211652_close_icon
views-count2648 դիտում article-date 15:00 16-12-2016

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 16-ին կրթության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ եւ ծննդյան 80-ամյակի առթիվ ԱԺ պատվո մեդալով է պարգեւատրել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: ԱԺ նախագահը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին՝ բարձր գնահատելով նրա հայրենասիրական, մարդկային եւ մասնագիտական հատկանիշները եւ հավելել, որ նա՝ որպես մեծ հայրենասեր, տարբեր նախաձեռնություններով մշտապես կանգնած է արցախցու ու բանակի կողքին: Գալուստ Սահակյանն անգնահատելի է համարել պարոն Մելիքյանի դերը ֆակուլտետի կայացման գործում:

Նմանատիպ նյութեր