Երևանում՝ Կիևյան կամրջի վրա նկարահանումների պահին Opel-ը բախվել է կայանված ոստիկանական ջիպին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան կամրջի վրա նկարահանումներ կատարելու ժամանակ Opel մակնիշի 34 NԼ 878 համարանիշի ավտոմեքենան բախվել է նկարահանման մեջ գտնվող ոստիկանական ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի