61695 դիտում
21:45 05-12-2017
Դեկտեմբերի 6-7-ին սպասվում է բուք. օդի ջերմաստիճանը 7-10-ին՝ կնվազի 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/gagik.surenyan]էջում[/url]։
«Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։
Դեկտեմբերի 8-ին Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի մեկ այլ ցիկլոնային դաշտ, որի արդյունքում կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։
Արարատյան դաշտում և Երևանում կրկին նկատվում է սառը օդի լճացում, այս երևույթը զգալիորեն թուլացնում է տեղումնաբեր ցիկլոնների ազդեցությունը Արարատյան գոգավորության և նրա նախալեռնային գոտիներում։ Պայմանավորված այս հանգամանքով, Երևանում և Արարատյան դաշտում սպասվող տեղումների տեսքի և ինտենսիվության վերաբերյալ ստույգ տեղեկատվություն կհայտնենք վաղը առավոտյան։
Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Ելնելով այդ օրերին սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,- գրել է Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
14424 դիտում
16:12 13-03-2016
Գարունը վաղվանից հետ կնահանջի, օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի. Գագիկ Սուրենյան
8130 դիտում
14:26 22-09-2016
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 9-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
88373 դիտում
11:44 30-07-2018
Հայաստանում օգոստոսի 3-4-ին օդի ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
451 դիտում
18:13 02-05-2024
ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա
445 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
541 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան