211652_close_icon
views-count5540 դիտում article-date 20:53 05-12-2017

Քննարկվել են Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է M&C SAATCHI մարքեթինգային ընկերության տնօրեն Անիլ Դեդիին։ Վերջինս Հայաստան է ժամանել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի հրավերով։ Սուրեն Կարայանը հանդիպման ընթացքում Անիլ Դեդիի հետ քննարկել է Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղիները, ծագող խնդիրները, դրանց լուծման եղանակները և ընդհանուր սկզբունքները։ Անիլ Դեդին կիսվել է այս ոլորտում իր ղեկավարած կազմակերպության ունեցած հարուստ փորձով։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Հայաստանի զբոսաշրջության պատասխանատու մարմինների հետ։ M&C SAATCHI ընկերությունը հայտնի կրեատիվ մարքեթիգային ընկերություն է, որը համագործակցել է աշխարհի մի շարք երկրների հետ՝ նրանց ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։ Ընկերության գործունեության ուղղություններից է երկրների ճանաչելիության բարձրացումը, տնտեսական աճի խթանումը և, համապատասխանաբար, զբոսաշրջային այցելությունների թվի աճը։

Նմանատիպ նյութեր