211652_close_icon
views-count18865 դիտում article-date 18:13 05-12-2017

Մեսին մերժել է «Մանչեսթեր Սիթիի» անհավանական առաջարկը

«Մանչեսթեր Սիթին» հոկտեմբերի անհավանական առաջարկ է արել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին. տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ, և պայմանագիրը կնքելու դեպքու միանվագ 100 մլն եվրո պարգևավճար: Արգենտինացուն առաջարկը ուղիղ կերպով արել է անգլիական ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը՝ շրջանցելով գործակալներին ու միջնորդներին, սակայն Մեսին այն մերժել է: «Մանչեսթեր Սիթին» փորձել է օգտվել այն հանգամանքից, որ Մեսին երկար ժամանակ չէր կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ: Սակայն նոյեմբերի վերջերին պաշտոնապես հայտարարվեց, որ Մեսին կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թվականը:

Նմանատիպ նյութեր