Սիրիայում պայթեցրել են 30 ուղևորներով ավտոբուսը. կան զոհեր
Սիրիայի Հոմս քաղաքում ուղևորատար ավտոբուս է պայթել, որում եղել է 30 ուղևոր։
Ինչպես հայտնել է Al Masdar-ը, դեպքը տեղի է ունեցել Աքրամա թաղամասում, ավտոբուսում հնչել է հզոր պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, մնացածները ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել։