211652_close_icon
views-count73769 դիտում article-date 13:21 05-12-2017

Կոտայքի մարզի ոստիկանները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Նոր Գեղի 38–ամյա բնակչի տանն ու խորդանոցում հայտնաբերել են ավտոմատ և զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության /վարչությա պետ, Ոստիկանության գնապետ Ռոման Կիրակոսյան/, Ոստիկանության Նաիրիի բաժնի /բաժնի պետ, Ոստիկանության մայոր Կարապետ Մանուկյան/ գլխավորությամբ Նաիրիի Ոստիկանություն են հրավիրել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 38-ամյա Յուրիկ Սաֆոյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Յու. Սաֆոյանը իր մոտ պահում է ապօրիի զենք-զինամթերք: Նույն օրը Ոստիկանությունը միջնորդությամբ դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան և միջնորդություն խնդրել, որպեսզի խուզարկություն կատարվի Նոր Գեղի գյուղի Թևոսյան փողոցի 4-րդ փակուղի 1-ին շենքի բնակիչ Յու. Սաֆոյանի բնակարանում և դրան հարակից ավտոտնակում, որտեղ ստացված օպերատիվ տվյալներով՝ պահվում են ապօրինի զենք-զինամթերք: Դատարանը բավարարել է միջնորդությունը և արդեն տեղում ոստիկանները բնակարանում հայտնաբերել են ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 3 հատ պահունակ, յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տ/չ 30 հատ փամփուշտով, 7.62 մմ տ/չ 199 հատ փամփուշտ, 9 մմ տրամաչափի ատրճանակի 115 հատ փամփուշտ և ատրճանակի դատարկ 1 պահունակ: Հայտնաբվերվել է նաև ապօրինի ինքնաձիգ և օդամղիչ ատրճանակ: Այս ամենը առգրավված է և նշանակվել է դատաձգաբանական , դատահետքաբանական, մատադրոշմային փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ միջոցառումներ՝ Յու. Սաֆոյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է քաղաքացիներին, որպեսզի իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը ինքնակամ ներկայացնեն իրավապահներին, ինչը հնարավորություն կտա, որ նշված անձինք ազատվեն քրեական պատասխանատվությունից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր