London Chess Classic սուպերմրցաշար. Կարուանա-Արոնյան. ուղիղ միացում
Լոնդոնում մեկնարկեց London Chess Classic գերմրցաշարի 2-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչու հետ: Կողմերը հաշտություն կնքեցին 28-րդ քայլում: Տուրի մյուս բոլոր հանդիպումները ևս ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը և Մայքլ Ադամսը:
Կարուանա-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը՝ այստեղ.