211652_close_icon
views-count56380 դիտում article-date 15:45 03-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. որդին փորձել է գազօջախը բաց թողնելու միջոցով ինքնասպան լինել, նրան փրկել է մայրը

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող 64-ամյա Հասմիկ Գ.-ն, մտնելով տուն, կարողացել է կանխել որդու՝ 35-ամյա Կարեն Ք.-ի ինքնասպանության փորձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Ք.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը բաց է թողել գազօջախի գազի հոսքը, որից հետո պոլիէթիլենային տոպրակով փորձել է իրեն խեղդել։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր