211652_close_icon

Այսօր «գերլուսնի» օր է. լուսինը առավելագույնս կմոտենա Երկիր մոլորակին

views-count23982 դիտում article-date 14:10 03-12-2017
Այս գիշեր երկրագնդի բնակչությունը կարող է ականատես լինել հսկայական լիալուսնի, երբ այն առավելագույնս կմոտենա մեր մոլորակին, 14%-ով ավելի մեծ կթվա և 30%-ով ավելի պայծառ, քան սովորաբար։ Սա կլինի սպասվող երեք «գերլուսիններից» մեկը, մյուս երկուսը կերևան հունվարին։ Կեսգիշերին այն կգտնվի Օրիոն համաստեղությունից վեր, Ալդեբարան աստղից ոչ հեռու։ Այն դիտելու ամենահարմար ժամանակահատվածը կլինի արևի մայր մտնելուց անմիջապես հետո և արևածագից րոպեներ առաջ։

Նմանատիպ նյութեր