5342 դիտում
12:34 03-12-2017
Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է.
«Սիրելի՛ բարեկամներ,
աշխարհն այսօր նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը: Սա ևս մեկ առիթ է, որ անդրադառնանք մեր հաշմանդամություն ունեցող համաքաղաքացիներին և մեկ անգամ ևս վստահեցնենք, որ նրանք եղել և այսուհետ էլ լինելու են մեր հատուկ ուշադրության կենտրոնում:
Վերջին տարիներին Երևանն առավել հարմարավետ և մատչելի դարձնելու ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք որոշակիորեն նպաստել են հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների ինտեգրմանը հասարարակական կյանքին և մայրաքաղաքային առօրյային: Անշուշտ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի ամբողջությամբ ապահովենք հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր ծառայությունների մատչելիությունը: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են անընդհատ բարելավելու իրավիճակն այս ոլորտում: Այդ նպատակով իրականացվող ծրագրերում Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, լսում նրանց առաջարկներն ու դիտողությունները, մասնակից դարձնում իրականացվող աշխատանքների վերահսկմանը՝ այդպիսով ձգտելով հնարավորին ավելի արդյունավետ դարձնել մեր համատեղ աշխատանքը:
Սիրելի՛ բարեկամներ,
համոզված եղեք, որ ձեզ հետ միասին մենք հետևողականորեն շարունակելու ենք մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու, ձեր կարիքներին համապատասխան լուծումներ գտնելու և նպատակային իրականացնելու մեր քաղաքականությունը»։
Նմանատիպ նյութեր
1035 դիտում
13:18 03-12-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ
2499 դիտում
15:15 03-12-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
1132 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1234 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1432 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ