211652_close_icon
views-count36656 դիտում article-date 18:45 02-12-2017

Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկա գտնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը։ ՀԱՕԿ նախագահը հետևեց տղամարդկանց օդամղիչ հրացան մրցաձևի եզրափակչին։ Մրցումից հետո Գագիկ Ծառուկյանը զրուցեց մրցանակակիր հրաձիգների հետ։ Նա հաջողություն ցանկացավ մարզիկներին առաջիկա մրցաշարերում։ Գագիկ Ծառուկյանը ոգևորեց պատանի հրաձիգներին, որոնք փորձելու են 2018 թ. Բուենոս Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել։ Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց ՀԱՕԿ-ի ավանդը հրաձգության մեջ. «Պարոն Ծառուկյանի ներկայությունն արդեն իսկ մարզիկներին պարտավորեցնում է բարձր արդյունքներ ցույց տալ։ ՀԱՕԿ նախագահը հաճախ է ներկա լինում մեր մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մեզ շատ են օգնել։ Հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կշարունակի միջոցներ հատկացնել, որը կնպաստի հրաձգության զարգացմանը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը։ Մրցմանը ներկա էին նաև ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր