211652_close_icon
views-count1453 դիտում article-date 18:27 16-10-2014

Ավտոմոբիլային սպորտի հայ ներկայացուցիչները կմասնակցեն Կովկասի գավաթի խաղարկությանը

Այսօր երեկոյան 18:00-ին ավտոմոբիլային սպորտի հայ ներկայացուցիչները Երևանի Շահումյան հրապարակից իրենց իսկ ավտոմեքենաներով կմեկնեն Ռուսաստանի Կիսլվոդսկ քաղաք՝ մասնակցելու Հյուսիսային Կովկասի գավաթի խաղարկությանը: Մեր մարզիկները իրենց ուժերը կչափեն Տրոֆի սպրինտ ոճում, որն իրենից ներկայացնում է խոչնդոտներով լի 1.5 կիլոմետր մրցուղի : Այստեղ հաղթում է այն անձնակազմը, որը 1 ժամում կկատարի ավեի շատ պտույտներ: Կովկասի գավաթի խաղարկությունում կլինեն մրցանակային 6 դասեր: Մեր երեք մեքենաներից 2 կմասնակցեն ամենաբարձր դասին, իսկ մեկը հանդես կգա 6-րդ դասում: Կովկասի գավաթում Հայաստանը կներկայացնեն Արտաշես Ստեփանյանը, Վահե Ալեքսանյանը, Էդգար Մանուկյանը, Խաչատուր Ասատրյանը, Անդրեյ Վերմիշյանը և Վիլեն Վարդանյանը: Մեր մարզիկները մրցուղի դուրս կգան հոկտեմբերի 18-ին:

Նմանատիպ նյութեր