Ռուսաստանում ավտոմեքենան ընկել է եռման ջրով լի փոսը. հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդել է «Ռոսիա-4» հեռուստաալիքը, Վավիլովի անվան փողոցում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան կոմունալ համակարգում առաջացած վթարի հետևանքով ընկել է փոսը։
Վարորդին ոտքերի այրվածքներով և հղի ուղևորուհուն, ով, ըստ տեղեկությունների՝ նրա կինն է, տեղափոխել են հիվանդանոց։