211652_close_icon
views-count54545 դիտում article-date 10:13 27-03-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. 2.5-ամյա աղջնակը անզգուշաբար ընկել է եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից» և հայտնել են, որ Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բնակարանից եռացրած ջրի մեջ ընկնելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած ջրով, մեջքի, կրծքավանդակի, զույգ վերին և զույգ ստորին վերջույթների շրջանում ,1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, 55 տոկոս մարմնի մակերես, ծանր աստիճանի այրվածքային շոկ» ախտորոշմամբ Բյուրեղավանի շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի  ավագ օպերլիազորի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 2.5-ամյա Աննա Գ.-ն է, ով նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ է ընկել։

Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր