8467 դիտում
18:38 01-12-2017
Արմեն Աշոտյանը «Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչների հետ խոսել է ՀՀ եռաչափ քաղաքականության մասին
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր Ազգային ժողովում Ռուսաստանի Դաշնության իշխող «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության երիտասարդական կազմակերպության՝ «Մոլոդայա գվարդիայի» պատվիրակների հետ հանդիպման ընթացքում անդրաձարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին։
Ըստ պարոն Աշոտյանի՝ ՀՀԿ միջազգային հարաբերությունների վեկտորը շատ լայն է, և այն համընկնում է ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունների հետ։ Հանդիպման ընթացքում նա անդրադարձավ «Միասնական Ռուսաստան» կուսակցության հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն այս քաղաքական ուժի հետ ունի միջկուսակցական փոխգործակցության համաձայնագիր, որը մշտապես թարմացվում է։ Պարոն Աշոտյանը նշեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ ակտիվ համագործակցությունը։ Ըստ նրա՝ երրորդ արտաքին քաղաքական առաջնահերթությունը եվրոպական ուղղության հետ է կապված, և ՀՀԿ-ն Եվրոպայի ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ է։ ՀՀԿ փոխնախագահը նկատեց, որ իրենք ակտիվ աշխատանքներ են տանում նաև այլ կուսակցությունների հետ։
Արմեն Աշոտյանը երիտասարդական կառույցներին կոչ արեց ընդլայնել կապերն ու համագործակցության շրջանակները, քանի որ երիտասարդության համար շատ ավելի հեշտ է. նրանք ավելի քիչ են ուշադրություն դարձնում ձևականություններին, պայմանականություններին, ավելի հեշտ են պայմանավորվածություններ ձեռք բերում։ Նա նշեց, որ երիտասարդների այսօրվա օրը պետք է ծառայի վաղվա համար։
Ի դեպ, «Մոլոդայա գվարդիայի» ներկայացուցիչներն ԱԺ էին ժամանել այն ժամանակ, երբ ընթանում էին խորհրդարանական լսումներ` «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով։ ՀՀԿ փոխնախագահը, անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին, նշեց, որ ժամանակակից աշխարհը բազմակողմ է, շատ են տարբեր հարթությունները։ Այսօրվա միջազգային հարաբերությունները միագիծ չեն, դրանք ծավալուն են, պատկերավոր ասած, 3D ձևաչափում։ Եվ մենք կյանքի ենք կոչում արտաքին քաղաքականություն՝ հիմնված հենց եռաչափ հարթության վրա՝ լրացնելով հայ-ռուսական հարաբերություններն այն ամենով, ինչ հնարավոր է լրացնել Եվրամիության կողմից։
Ըստ պարոն Աշոտյանի՝ աշխարհը վաղուց սև-սպիտակ չէ։ Աշխարհը վաղուց դուրս է եկել այն թոք շոուների ձևաչափից, որտեղ տարբեր բևեռներ են ստեղծվում, որպեսզի լարում մտցվի, հանդիսատես գրավվի՝ գովազդային ժամանակ վաճառելու համար։ Իրական քաղաքականության մեջ ռեկլամային ժամանակ չի վաճառվում։ Այդ իսկ պատճառով Արմեն Աշոտյանը երիտասարդներին անկեղծ երկխոսության, մարդկային կապիտալ կուտակելու կոչ արեց, որպեսզի կողմերն առավելագույնս հասկանան միմյանց, և ապագայում այդ հարաբերությունները վերարտադրվեն։
Նշենք, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամներն այս օրերին Երևանում են գտնվում իրենց գործընկերների՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով։ Այցի կազմակերպումը նպատակ ունի սերտացնել երկու կառույցների միջև համագործակցությունը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
Նմանատիպ նյութեր
3537 դիտում
20:47 24-08-2016
Արմեն Աշոտյանը բազեականների հետ խոսել է քաղաքական համակարգի մարտահրավերների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1094 դիտում
15:02 06-06-2014
Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը
1223 դիտում
10:04 25-02-2014
Ի՞նչ է խոսել Արմեն Աշոտյանը Հաագայում․ Հրապարակ
Այս բաժնից
1618 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1306 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ
1045 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան