211652_close_icon
views-count19140 դիտում article-date 14:23 01-12-2017

Այսօր աշխարհի ուշադրությունը սեւեռված կլինի Մոսկվայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Մոսկվայի Կրեմլի պետական պալատում կկայանա ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության հանդիսավոր արարողությունը: Վիճակահանության արարողությունը կվարեն ռուսաստանցի լրագրող Մարիա Կոմանդնայան ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, ներկայումս հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը: Միջոցառման շոու հատվածը կվարի Իվան Ուրգանտը: Վիճակահանությանը ներկա կլինի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչ վերաբերում է վիճակահանության կանոնակարգին, ապա 32 հավաքականներ վիճակահանությամբ կբաժանվեն 4 թիմերից բաղկացած 8 խմբերի: Խմբային փուլում առաջին երկու հորիզոնականները գրաված հավաքականները դուրս կգան 1/8 եզրափակիչ: Վիճակահանության զամբյուղները. [b]А զամբյուղ.[/b] Ռուսաստան, Գերմանիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա: [b]В զամբյուղ.[/b] Իսպանիա, Պերու, Շվեյցարիա, Անգլիա, Կոլումբիա, Խորվաթիա, Մեքսիկա, Ուրուգվայ: [b]С զամբյուղ.[/b] Դանիա, Շվեդիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Թունիս, Եգիպտոս, Սենեգալ, Իրան: [b]D զամբյուղ.[/b] Սերբիա, Նիգերիա, Ճապոնիա, Մարոկկո, Պանամա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա: Վիճակահանության արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր